OpenAI-ն հայտարարել է եկամուտների գծով տնօրենի՝ Դենիս Դրեսերի հեռանալու մասին
Ամերիկյան OpenAI ընկերությունը հայտարարել է եկամուտների գծով տնօրեն Դենիս Դրեսերի հեռանալու մասին՝ նրա նշանակվելուց մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Արհեստական բանականության մշակող ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բարձրակարգ մենեջերը հեռանում է իր պաշտոնից՝ «նոր հնարավորություններ փնտրելու» նպատակով։
Թափուր պաշտոնում OpenAI-ն արդեն նշանակել է Դալի Ռաջիչին, որը նախկինում զբաղեցրել է նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն պաշտոնները կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած Wiz ընկերությունում։
Դրեսերի հեռացումը վերջին մի քանի օրերի ընթացքում OpenAI-ի բարձրակարգ ղեկավարության արդեն երկրորդ հեռանալն է։ Երեքշաբթի ընկերությունից հեռանալու իր որոշման մասին հայտնել էր Բրեդ Լայթքափը՝ X սոցիալական ցանցում գրելով, որ ծրագրում է «նոր բան սկսել»։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

