
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 29 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 29.4 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են դրամով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի անկում և դոլարով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի աճ:
Նշենք, որ սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 28 մլն ԱՄՆ դոլար: