Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
03/10/2011 10:56
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ է նշանակվել Մհեր Հերբերտի Գրիգորյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Արդշինինվեստբանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, ներկայացնելով նորանշանակ Վարչության նախագահին, վստահեցրել է, որ պարոն Մհեր Գրիգորյանը լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա Արդշնինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:

Իր կողմից Մ. Գրիգորյանը հավելել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է անչափ հետաքրքիր և հեռանկարային: «Իմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ, այն է, դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ և կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր»,- ավելացրել է նա:

Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից մինչև նոր նշանակումը, եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6