Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
06/10/2011 15:34
Կիսվել

ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարն այսօր` հոկտեմբերի 6-ին, կժամանի Հայաստան` Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում պաշտոնական պատվիրակության կազմում: Հայաստանյան իր այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաև` Orange Արմենիայի թիմի հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Օրանժ-Արմենիա ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Ստեֆան Ռիշարը Orange-ի գլխավոր խանութում կհյուրընկալի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում` Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամներին, ինչպես նաև Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին ու Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին:

Այնուհետև, նա կմասնակցի Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի պաշտոնական բացման արարողությանը: Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել Ֆրանս Տելեկոմ Orange-ի աջակցությամբ, ի նշան Հայաստանի նկատմամբ Orange-ի նվիրվածության:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:  Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9