ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 07/10/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376.5 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 33 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 14,500,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.50%, փակմանը` 7.00%, առավելագույնը` 7.50%, նվազագույնը` 7.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.3205%: