Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
FOREX ՇՈՒԿԱ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
10/10/2011 10:44
Կիսվել

FOREX ՇՈՒԿԱ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում միջազգային շուկաներում տեղի ունեցան բուռն դրսևորումներ: Այսպես, Հունաստանի կառավարությունը հայտարարեց որ, ի վիճակի չէ նվազեցնել իր ծախսերը` համաձայն օտարերկրյա վարկատուների հետ պայմանավորվածությանը, և վերջիններս էլ Աթենքին հաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ դրեցին: Արդյունքում, ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարավոր եվրոպական ակտիվները, քանի որ հունական դեֆոլտի վտանգը դարձավ ավելի քան հնարավոր: Այսպիսով, սկսեցին նվազել ոչ միայն ֆոնդային ինդեքսները, այլ նաև եվրոպական առժույթների գնանշումները.

Եվրո/դոլար զույգը հանգստյան օրերից հետո բացվեց 1.3350-ի մոտակայքում /նվազումով/, իսկ հետո նվազեց մինչև 1.3150: Ֆունտը ևս արժեզրկվեց մոտ երկու ցենտով և հասավ 1.5350 նվազագույն արժեքի: USD/CHF զույգը աճեց 0.9100-ից մինչև 0.9300-ը: Ճապոնական յենը, ուժերի նման դասավորմամբ, հայտնվեց արժույթ–ապաստարանի դերում, ինչի արդյունքում USD/JPY  զույգը, որը փոխանակվում էր 77.00-ից բարձր, նվազեց մինչև 76.50 և մինչև շաբաթվա վերջ չէր լքում նշված միջակայքը:

Սակայն, դոլարի մրցակիցներին շաբաթվա առաջին կեսում նշված սահմաններից այն կողմ չհաջողվեց շարժվել, քանի որ արդեն երեքշաբթի օրը շուկայում շրջադարձ էր նկատվում: Շրջադարձի հրահրողն էր Բեն Բերնանկեն, ով իր ելույթի ժամանակ ակնարկեց «քանակական դյուրացման» ծրագրի հնարավոր շարունակության մասին: Նրա կարծիքով, դա կօգնի կայունացնել համաշխարհային տնտեսությունը, եթե եվրոպական ճգնաժամը խորանա:  

Այնուհետև, Անգլիայի Բանկի հիմնական տոկոսադրույքը, հերթական հանդիպման ընթացքում, ինչպես և սպասվում էր, փոփոխության չէր ենթարկվել` պահպանելով 0.5%-ը: Սակայն Բանկի կողմից ակտիվների գնումների ծավալը գերազանցում էր կանխատեսումները, ինչի արդյունքում ներդրողների զգալի մասը սկսել էին իրականացնել ֆունտի զանգվածային վաճառք: Այդ ընթացքում «բրիտանացին» կորցրեց մոտ 200 կետ` հայտնվելով 1.5300-ից ներքև: Հետևելով GBP–ին, եվրոն ել փորձեց հասնել շաբաթվա մինիմումներին, սակայն ամսական մամլո ասուլիսի ժամանակ ԵԿԲ–ի նախագահ Ժան Կլոդ Տրիշեն կրկին անգամ փոխեց իրավիճակը: Իր ելույթում նա նշեց, որ Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ապահովված պարտատոմսերի գնման և պարտքերի վերաֆինանսավորման երկարաժամկետ գործարքների անցկացման ծրագիրը:

Վերջին աշխատանքային օրը շարունակվեց USD–ի մրցակիցների վերելքը: Դրան նպաստեցին Մեծ Բրիտանիայի արտադրողական գնաճի դրական տվյալները, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական ոլորտւմ զբաղվածության աճի տվյալների թողարկումը` ԱՄՆ–ից: Այսպիսով, եվրոն արդեն փորձել էր ամրապնդվել  1.3500-ից բարձր, իսկ ֆունտը` հասնել 1.5650-ին: Սակայն,  Fitch գործակալության կողմից Իսպանիայի և Իտալիայի վարկային վարկանիշների իջեցման մասին հայտարարությունը շփոթմունքի մեջ գցեց շուկայի մասնակիցներին, և հետևաբար, եվրոն և ֆունտը ավարտեցին շաբաթը այնտեղ, որտեղ  սկսել էին` 1.3400-ից ցածր և 1.5550-ից բարձր համապատասխանաբար:

 Ըստ Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումների` առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, հիմնական արժութային զույգերը կմնան ընթացիկ առևտրային տիրույթում` 1.3000-1.3500 եվրո/դոլարի և 1.5200-1.5700 ֆունտ/դոլարի համար:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85