
Առաջին անգամ կանոնավոր չվերթեր կիրականացվեն դեպի Վենետիկ
Wizz Air ավիաընկերությունը 2023թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ – Երևան– Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: