Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ
24/10/2011 11:34
Կիսվել

«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՃԱՐ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում սկսվել է ՌՈՒՍԱԼ ընկերության հիմնական սոցիալական ծրագրերից մեկի իրագործումը: Այս տարվա աշնանից ներդրվել է լրավճար, որի շնորհիվ ձեռնարկության ողջ անձնակազմը` շուրջ 700 մարդ, ստանում է անվճար սնունդ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են գործարանի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` գործնականում նորովի վերակառուցվել է գործարանի ճաշարանը, որի գործառույթները մինչև վերջերս կատարում էր ոչ մեծ մի բուֆետ` 25 նստատեղերով: Դրա համար անհրաժեշտ եղավ հիմնանորոգել մեծ տարածքը և ամրացնել տանիքը: Շինարարական աշխատանքի համար ձեռնարկության զարգացման հիմնադրամից հատկացվեց մոտ 60 հազար դոլար:

Սննդի կազմակերպիչն ընտրվել է բաց մրցույթի արդյունքներով: Չորս հավակնորդներից լավագույնը ճանաչվել է երևանյան «Պրիմա Լեքս» ընկերությունը: Մրցույթի պայմանների համաձայն` այն տրամադրել է ճաշարանի  սարքավորման և կահավորման լրակազմը` կահույք, օդորակիչներ և ամանեղեն: Գործարանը ծածկում է ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և ջեռուցման ծախսերը: Ծրագրի իրականացման ամենամսյա գումարը  կազմում է 21,5 հազար դոլար: Այժմ գործարանի բոլոր հերթափոխները, ներառյալ գիշերայինը, ապահովված են տաք սննդով: Նստատեղերի քանակն աճել է մինչև 82:

«Մինչև 2011 թ. վերջը մեկ աշխատողի համար լրավճարը հաշվարկված է 650 դրամի չափով, ինչը լիովին բավարարում է 3 ճաշատեսակներից բաղկացած ճաշի համար, իսկ հաջորդ տարի այդ գումարը կաճի  գրեթե մինչև 900 դրամ», – տեղեկացրել է ԱՐՄԵՆԱԼ–ի անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը:

ԱՐՄԵՆԱԼ–ը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, ՙՈւրալսկայա ֆոլգա՚ և ՙՍայանսկայա ֆոլգա՚ ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6