Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովին
11/11/2022 17:20
Կիսվել

ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման  նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլո­բալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների և հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ:

Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից`  հարկային համագործակցության և տեղեկությունների փոխանակման ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու և դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով: Ժողովի խորագիրն է՝ «Տեղեկատվության փոխանակության և թափանցիկության տեղափոխումը նոր մակարդակի»:

2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման և փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում, տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: 2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների և հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:

Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից և անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների  փոխանակման ՏՀԶԿ ստանդարտի ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Lիագումար ժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահը ներկայացրել է ստանդարտների ներդրման ընթացքը, կազմակերպումը և արդյունքները, շեշտելով Գլոբալ Ֆորումի քարտուղարության կողմից տրամադրած փորձագիտական աջակցության կարևորությունը հաջողության հասնելու համար: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ում ներդրված` ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հավաքագրման նոր համակարգը և հարկային մարմիններին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության ապահովման համար կիրառված լուծումները:

Ներկայում, հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը:

ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև Գլոբալ ֆորումի Ասիայի Նախաձեռնությանն անդամակցող երկրների ներկայացուցիչների նիստ, որին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69