Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Samsung-ը նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցներ է թողարկել
15/11/2022 19:57
Կիսվել

Samsung-ը նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցներ է թողարկել

Samsung-ը նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցներ է թողարկել: Նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ու հաղորդումները:

«Փորձել ենք հեռուստացույց դիտելը հնարավորինս հարմարավետ ու անվնաս դարձնել: Մտածված է յուրաքանչյուր դետալ՝ դիզայնից մինչև անգամ հեռակառավարման վահանակ, որն, ի դեպ, ևս նորարարության արդյունք է: Այն RF Harvesting  տեխնոլոգիայի շնորհիվ կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները: Այն լիցքավորվում է նաև Type C լիցքավորման լարով և wi-fi-ի միջոցով», – ասում է ընկերության գլխավոր փորձագետ Սերգեյ Տկաչենկոն:

Samsung հեռուստացույցների այս մոդելն ունի մի շարք մեծ առավելություններ՝ ամենավառ և ամենամուգ տեսարաններում պատկերի լավագույն որակ, պատկերի կարգաբերման ալգորիթմային հնարավորություն, որի շնորհիվ պատկերն առավել ռեալիստական է դառնում և խորության զգացում առաջացնում:

«Արհեստական բանականության հիման վրա մինչև 4K և 8K պատկերիմասշտաբավորումը կատարվում է նեյրոցանցերի միջոցով: Ի դեպ, MultiView ռեժիմը Neo QLED 8K-ում թույլ է տալիս միաժամանակ ցուցադրել մինչև 4 տեսանյութ և մինչև 2 տեսանյութ՝ Neo QLED 4K մոդելներում: Մոդելն ունի կոնտրաստայնության, կետայնության բարձր մակարդակ, ինչն ապահովում է գույնի 16 հազարից ավել գրադացիա՝ էկրանին ամենափոքր դետալները փոխանցելու համար»:

Խելացի հեռուստացույցն ունի EyeComfort ռեժիմ: Այնպես որ օրվա ցանկացած ժամին հեռուստացույց դիտելիս նվազում է աչքերի լարվածությունը: Թարմացված Neo QLED հեռուստացույցը Wi-Fi-ի միջոցով ապահովում է անլար Dolby Atmos, ինչը թույլ է տալիս հեռուստադիտողին դիտել սիրելի կոնտետը կինոթատրոնային ձայնային էֆեկտով: Սա OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան է, որն էկրանի վրայի օբյեկտի հետ միասին «տեղափոխում» է ձայնը սենյակով մեկ:

Իսկ թարմացված Neo QLED-ում տնային սարքավորումների կառավարման հաբն արդեն իսկ ներկառուցված է հեռուստացույցի մեջ: Դա նվազեցնում է սարքավորումների արձագանքման ուշացումը՝ ավելացնելով հրամանների կատարման արագությունը: Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես թարմացված ինտերֆեյս է ստացել, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հեռուստացույցից:

Հայաստանում  Neo QLED հեռուստացույցների թարմացված մոդելային շարքը ներկայացված է տարբեր անկյունաչափեր ունեցող Neo QLED 4K՝ QN90B, QN85B, Neo QLED 8K՝ QN900B, QN800B, QN700B մոդելներով:

Հեռուստացույցները պաշտոնական գործընկերների մոտ գնման համար հասանելի կլինեն օրերս:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25