Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ռուստամ Բադասյանը մասնակցել է ՊԵԿ և ՄԱԶԾ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը
22/11/2022 18:44
Կիսվել

Ռուստամ Բադասյանը մասնակցել է ՊԵԿ և ՄԱԶԾ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Ծրագիրը հիմք է հանդիսանալու ՊԵԿ-ի և ՄԱԶԾ-ի և միջև համագործակցության հաստատման և հետագա աշխատանքների իրականացման համար:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցառումները կարևոր են ՀՀ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի համար։ «Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարևորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։ Հետաքննության լիազորության հետագա ընդլայնումը և կարողությունների մասով զարգացումը ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կարևոր երաշխիք է, որպեսզի հարկերը հավաքագրվեն պատշաճ և, բնականաբար, հետագայում Կառավարությունը հնարավորություն կունենա դրանք օգտագործելու բուն նպատակներին հասնելու համար»,- նշել է ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ և ՄԱԶԾ համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության և Ֆինլանդիայի կառավարության կողմից և ուղղված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ 17 փոխկապակցված և համապարփակ նպատակների իրագործմանը:

ՊԵԿ և ՄԱԶԾ ներկայացուցիչների միջև քննարկումները սկսվել են դեռևս ամիսներ առաջ և կոմիտեի կողմից ներկայացվել են հետաքննության ոլորտի արդիականացման նպատակով հստակ առաջարկներ: Մասնավորապես, նախապատվությունը տրվել է թվային խուզարկության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև առաջավոր երկրներում վերջինիս կիրառման պրակտիկային: ՊԵԿ և ՄԱԶԾ ներկայացուցիչների համատեղ աշխատանքների արդյունքում սահմանվել են աջակցության ծրագրի վերջնական շրջանակը և աշխատանքային ընթացակարգը:

Հայաստանը տարածաշրջանում ընտրված եզակի երկրներից է, որտեղ ծրագիրը կիրականացվի 2022-2024թթ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ։

Ծրագիրը տևելու է մինչև 2024 թվականի ավարտը և միտված է մի շարք նպատակների իրագործմանը, մասնավորապես, ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ իրականացնելու լաբարատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար:

ՄԱԶԾ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագիրը ՄԱԿ «Կայուն զարգացման նպատակներ» գլոբալ նախաձեռնության բաղկացուցիչ մասն է հանդիսանում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75