
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 03/11/11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյմեբերի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 850000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 379.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 379.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 25 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 15,500,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 8.02%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.02%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1129%: