07/11/2011 14:55
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԵՎՐՈՊԱՅԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
«Եվրոպային կհաջողվի հաղթահարել իր ֆինանսական խնդիրներն ու դուրս գալ պարտքային ճգնաժամից»,- նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նշել է, որ եվրոպական տնտեսությունը անմիջականորեն և ուղղակիորեն կապված է ամերիկյան տնտեսության հետ, և եթե եվրոպական ֆինանսական խնդիրների լուծում չստանան, ապա ԱՄՆ-ն նույնպես կհայտնվի ճգմաժամային իրավիճակում:
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Եվրոպան ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է, և հետևապես Եվրոպայի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը «նպատակահարման չէ» նաև ԱՄՆ-ին:
Օբաման պատրաստակամություն է հայտնել աջակցել Եվրոպային՝ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու իր բոլոր քայլերում:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
10:57 14/11/26
10:32 14/11/26
