Ժամկետային ավանդներում դոլարի տեսակարար կշիռը 51․3 տոկոս է
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է բարձր մնալ։ «յս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի տեղեկագրերից։ ԿԲ-ն դոլարայնացման ցուցանիշների հաշվարկում ներառում է բանկերի կողմից ռեզիդենտներից ներգրավված ավանդները և տրամադրված վարկերը:
2022-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ռեզիդենտների ընդհանուր ավանդներում դոլարով ավանդները կազմել են 43.1%-ը։
Ցպահանջ ավանդներում (հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից) դոլարայնացումը տարեսկզբի 47.6%-ից դարձել է 53.7%։
Ժամկետային ավանդներում դոլարի տեսակարար կշիռը 51․3% է:
Ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի կազմում նվազել է դոլարի կշիռը` տարեսկզբի 43.7%-ից դառնալով 37.0%: