Հնդկաստանը դեկտեմբերին մեկնարկում է CBDC մանրածախ փորձարկումը
Հնդկաստանի պահուստի բանկը (RBI) 2022թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկում է թվային ռուպիի (CBDC) մանրածախ փորձարկման ծրագիր։ Փորձարկմանը կմասնակցեն սահմանափակ թվով օգտատերեր-գնորդներ, որոնք հնարավորություն կստանան օգտվելու առևտրի հատուկ կետերից։
Փորձարկման առաջին փուլը կանցկացվի Մումբայ, Նյու-Դելի, Բանգալոր և Բհուբանեշվար քաղաքներում։ Հետագայում փորձարման աշխարհագրությունը կընդլայնվի։
CBDC-ն կտարածվի բանկերի միջոցով։ Փորձարկման ծրագրին միացել են State Bank of India, ICICI Bank, Yes Bank և IDFC First Bank ֆինանսական հաստատությունները։ Փորձարկման կմիանա նաև 4 այլ վարկային կազմակերպություն։
Հնդկաստանի պահուստի բանկը հայտնել է, որ թվային ռուպին օժտված է իրական ռուպիի բոլոր հատկություններով։ Օգտատերերը գործառույթներ կարող են իրականացնել հատուկ դրամապանակների միջոցով։ Մասնավորապես, կարելի է իրականացնել P2P փոխանցումներ, իսկ առևտրային կետերից առևտուր կատարելու համար օգտվել QR կոդերից։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։