Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՏՏ ոլորտին կտրամադրվի օգնություն 4 ամսվա եկամտահարկի 55-100% չափով
01/12/2022 14:29
Կիսվել

ՏՏ ոլորտին կտրամադրվի օգնություն 4 ամսվա եկամտահարկի 55-100% չափով

Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունեցել ՏՏ ոլորտի վրա, ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են:

«Ի լրումն այս ամենի, մենք դեռ մարտին աջակցման ծրագիր ներկայացրեցինք եկամտահարկի 50 տոկոս վերադարձի տեսքով և ամառվանից Կենտրոնական բանկի գործընկերների հետ սկսեցինք ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործիքների կիրառման քննարկումներ և դասընթացներ հետաքրքրված ներկայացուցիչների համար: Բայց, հաշվի առնելով նոր իրողությունները, այժմ կարող են տուժել համակարգաստեղծ ՏՏ ընկերությունները: Այդ նպատակով մենք մի քանի ամիս ուսումնասիրություններ էինք անում՝ նաև հանդիպելով ոլորտի թե մեծ, թե փոքր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Եվ, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած սկզբունքին, մենք դեմ էինք պարզապես սուբսիդիա տրամադրելուն: Եղել են բազում առաջարկներ, որոնք չեն ընդունվել, սակայն, Կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում մշակեցինք համեմատաբար հավասարակշռված որոշման նախագիծ», – ասել է ԲՏԱ նախարարը։

Ներկայացված որոշմամբ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերի ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատանքային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմում է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:

Աջակցության փաթեթով խոսքը գնում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության ընթացքում մուծված եկամտահարկի 55-100% չափով օգնության մասին։ Մանրամասները ներկայացված են որոշման նախագծում։

«Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարեցման և մարտահրավերներին դիմակայելու համար: Տրամադրվող պետական աջակցության չափը նախնական տվյալներով կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ:

Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռնի պահպանել աշխատատեղերը, միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացման և զարգացման համար», – եզրափակեց նախարարը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85