ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եվրահանձնաժողովը մտադիր է խստացնել վարկանիշային գործակալությունների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը և վերջիններիս ենթարկել պատասխանատվության` բոլոր հնարավոր խախտումների դեպքում: Նշենք, որ վարկանիշային գործակալությունների գործունեության ոլորտում վերահսկողության շրջանակների ընդլայնման նպատակով Եվրահանձնաժողովը մտադիր է նոր կանոններ սահմանել, որոնք նախատեսում են ապահովել միջազգային վարկանիշային գործակալությունների գործունեության առավելագույն թափանցիկություն: Մասնավորապես, նոր կանոններով արգելում է գործալակութուններին համապատասխան ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնել` երեք տարի շարունակ:
Հատկանշական է, որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր փորձեր են արվում կրճատել Moody’s Investors Service, Standard&Poor’s և Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունների «մենաշնորհային» դիրքերը, որոնք զբաղեցնում են շուկայի 95%-ը: