S&P-Ն ԿՐԿԻՆ ՍԽԱԼՎԵՑ
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը կրկին սխալվել է իր աշխատանքներում: Այս անգամ գործակալությունը «սխալմամբ» բարձրացնել է Բրազիլիայի վարկանիշը և, այնուհետև, բացահայտելով իր սխալը` երկրի վարկանիշը կրկին իջեցրել է և սահմանել նույն մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ գործալակությունը հրապարակել էր Ֆրանսիայի վարկանիշի իջեցման սխալ տեղեկատվություն, որը գործակալությունը մեկնաբաբել էր որպես տեխնիկական սխալ:
Հատկանշական է, որ վարկանիշային գործակալությունների նման սխալների պայմաններում` Եվրահանձնաժողովը մտադիր է խստացնել վարկանիշային գործակալությունների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը և վերջիններիս ենթարկել պատասխանատվության` բոլոր հնարավոր խախտումների դեպքում: Մասնավորապես, վարկանիշային գործակալությունների գործունեության ոլորտում վերահսկողության շրջանակների ընդլայնման նպատակով Եվրահանձնաժողովը մտադիր է նոր կանոններ սահմանել, որոնք նախատեսում են ապահովել միջազգային վարկանիշային գործակալությունների գործունեության առավելագույն թափանցիկություն: