Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
18/11/2011 15:25
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտի ամփոփ վիճակագրական տվյալներ` ըստ առանձին ապահովագրական ընկերությունների: Համաձայն այս տվյալների` 2011 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր`  374 924 տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվեգրված ապ.վճարների ընդհանուր գումարը կազմել է 13.8 մլրդ դրամ:

Նշենք, որ վերջին ամիսների կտրվածքով հայաստանյան ԱՊՊԱ շուկայում խաղացողների դիրքային փոփոխություններ չեն գրանցվել: Միևնույն ժամանակ, խոշոր խաղացողների մասնաբաժիններն աճել են` «թույլ» խաղացողների մասնաբաժինների կրճատման հաշվին:

Այսպես, հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ ԱՊՊԱ շուկայի իր մասնաբաժնով բացարձակ առաջատար է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը: Վերջինս տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 32.9%-ը:  2011թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` ավելի քան 123 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ հաշվեգրված ապ.վճարների ընդհանուր գումարը կազմել է 4.6 մլրդ դրամ:

ՀՀ ԱՊՊԱ շուկայում իրենց մասնաբաժիններով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ին հաջորդում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունները` համապատասխանաբար 17.2% և 14.8% մասնաբաժիններով: 2011թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ «ՌԵՍՈ» ընկերությունում գրանցված է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր` շուրջ 55 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում` 64 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ:

ՀՀ-ում գործող մյուս ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11.5% (43 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 6.9% (26 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 6.2% (23,6 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր),  «ՌԱՍԿՈ»` 6.1%  (23,0 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 4% (14 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր):

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14