
DEUTSCHE BANK. ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
Համաշխարհային ֆինանսական շուկաներում անկումային դրսևորումները կշարունակվեն դեռևս երկար ժամանակ: Նման կանխատեսում է ներկայացրել գերմանական խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի`Deutsche Bank-ի ղեկավար Իոսիֆ Ակերմանը: «Պետք է պատրաստ լինել համաշխարհային ֆինանսական շուկաների շարունակական անորոշությանն ու անկայունությանը»,- նշել է գերմանացի վերլուծաբանը` փաստելով, որ անորոշությունն այսօր արդեն դարձել է համաշխարհային ֆինանսական համակարգի իրական ու անբաժան մասնիկը:
Իոսիֆ Ակերմանը, ելույթ ունենալով Գերմանիայի Ֆրանկֆուրտ-Մայնե քաղաքում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում, նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգում տեղի են ունենում զգալի տեղաշարժեր, ինչն առավելապես պայմանավորված է զարգացող շուկաների դերակատարության ու նշանակության մեծացմամբ և Եվրոպայի անկարողությամբ` հարմարվել ու համապատասխանել ընթացող փոփոխություններ: