Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր կստորագրի Ադրբեջանից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին
Դեկտեմբերի 17-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պայմանագիր կստորագրի Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարելու մասին՝ Սև ծովի ստորջրյա մալուխի միջոցով։
Հունգարիայի Կառավարությունից հայտնում են, որ հավանաար միջոցառմանը կմասնակցեն նաև Ռումինիայի և Ադրբեջանի նախագահները, Վրաստանի վարչապետն ու Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ իրենք ցանկանում են հնարավորինս շատ աղբյուրներից ու տարբեր երթուղիներով էլեկտրաէներգիա ստանալ: Հետևապար Հունգարիայում մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանից սպասվող առաջիկա էներգամատակարարմանը: Ադրբեջանից ստացված էլեկտրաէներգիայի մի մասն օգտագործվելու է երկրի ներսում, մի մասն էլ արտահանվելու է: