Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԱՐԱԳԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՓՐԵԴ ՎԱՃԱՌԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ 30 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
21/11/2011 14:28
Կիսվել

ԿԱՐԱԳԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՓՐԵԴ ՎԱՃԱՌԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ 30 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների  փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ:  Հանձնաժողովի նախաձեռնությամբ Երևան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով ևս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում և մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային և որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից և բնականաբար շատ ավելի էժան է: Հանձնաժողովի դիտարկմամբ` այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են  կարագի անվան տակ, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:

Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից` իրավախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են «Բիո–Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել–Աննա», «Ֆելիքս–Սարգ»  և «Արդիս» ՍՊԸ–ները: 

Հանձնաժողովը բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն  են «Ալեքս Գրիգ»,«ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ՍՊԸ–ները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ բոլոր ընկերությունները Հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առևտրի ոլորտում հանդիսանում են գերիշխող: Եվ հենց այդ պատճառով էլ Հանձնաժողովը ուսումնասիրություններն իրականացրել է այդ ընկերություների սուպերմարկետներում և չի բացառվում, որ նման խախտումներ թույլ են տալիս նաև այլ խանութներ, որոնք Հանձնաժողովի տեսադաշտից դուրս են:   

Հատկանշական է, որ չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունել են իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը:  Ի դեպ, Հանձնաժողովը մոնիտորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են: Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է, անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ: 

Նշենք, որ համաձայն օրենքի,  տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:  

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը տուգանվողներին զգուշացրել է, որ երկրորդ անգամ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափն անհամեմատ ավելի մեծ կլինի:
 
Ի դեպ, վերոնշյալ բացահայտումներն աննախադեպ են այն առումով, որ մինչ այս տնտեսվարողների գործունեության նման լայնածավալ փաստաթղթային ուսումնասիրություն և զուգահեռաբար լաբորատոր փորձաքննություն չի իրականացվել:

ՏՄՊՊՀ–ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52