Բիզնես

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
«Կասպերսկի» ընկերությունը 2022-ին օրական միջինը 400 հազար նոր վնասաբեր ֆայլ է հայտնաբերել
13/12/2022 11:41
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը 2022-ին օրական միջինը 400 հազար նոր վնասաբեր ֆայլ է հայտնաբերել

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2022-ին հայտնաբերել են օրական միջինը 400 հազար նոր վնասաբեր ֆայլ։ Դա 5%-ով ավելի է, քան 2021-ին։ Ընդամենը 2022-ի հունվար-հոկտեմբերին ընկերության լուծումները հայտնաբերել են 122 միլիոն վնասաբեր ֆայլ։

Ինչպես հայտնում է ընկերությունը, այս տարի գրանցվել է ծածկագրող և ներբեռնող ծրագրերի ակտիվության կտրուկ աճ։ Ամեն օր հայտնաբերվող շորթող ծրագրերի քանակն աճել է 181%-ով, իսկ ներբեռնիչները (վնասաբեր ԾԱ, որը վարակված սարքերի վրա տեղադրում է այլ վնասաբեր կամ անցանկալի հավելվածներ)՝ 142%-ով։

Չարագործների հիմնական թիրախը դեռևս մնում է Windows-ը։ Հայտնաբերված բոլոր վնասաբեր ֆայլերի շուրջ 85%-ը թիրախավորել է հենց այս հարթակը: Բացի այդ, այս տարի կրկնապատկվել է Microsoft Office-ի ֆայլերի անվան տակ տարածվող վնասաբեր ֆայլերի ամեն օր հայտնաբերվող բաժինը։ Դրա հետ մեկտեղ, Linux-ի համար նոր վնասաբեր ֆայլերի ամեն օր հայտնաբերվող թիվն աճել է 20%-ով, իսկ Android հարթակը թիրախավորողների թիվը՝ 10%-ով։

«Սպառնալիքների լանդշաֆտը դառնում է ավելի բազմազան, իսկ չարագործներն ակտիվորեն օգտագործում են համաշխարհային իրադրությունը և նորությունների օրակարգը՝ օգտատերերին գրոհելու համար։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հաջորդ տարի ևս գրոհների քանակը և վնասաբեր ԾԱ-ի ծավալը կշարունակեն աճել։ Բացի այդ, այսօր կիբեռգրոհ իրականացնելու համար պարտադիր չէ, որ չարագործն ինքնուրույն կատարի դրա բոլոր քայլերը և վնասաբեր գործիքներ մշակի։ Դարքնետում հասանելի են ինչպես վնասաբեր ԾԱ-ի, այնպես էլ կազմակերպությունների ցանցին պատրաստի հասանելիության բազմաթիվ առաջարկներ։ Ահա թե ինչու ենք մենք հիշեցնում, որ բոլորին՝ խոշոր կազմակերպություններից մինչև շարքային օգտատերեր, արժե օգտագործել հուսալի պաշտպանական լուծումներ։ Մեր փորձագետներն, իրենց հերթին, առավելագույն ջանքեր են գործադրում կիբեռսպառնալիքներից պաշտպանելու և օգտատերերին կորուստներից զերծ պահելու համար»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային հետազոտությունների բաժնի ղեկավար Վլադիմիր Կուսկովը։

Ավելին այն մասին, թե ինչպես է աճում վնասաբեր ակտիվությունը, կարելի է  իմանալ հետևյալ հղմամբ՝ https://securelist.ru/ksb-2022-statistics/106227/։ 

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11