Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Ռոսատոմը տեխնիկական շրջայց է կատարել Լենինգրադի ԱԷԿ-ում՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար
15/12/2022 16:42
Կիսվել

Ռոսատոմը տեխնիկական շրջայց է կատարել Լենինգրադի ԱԷԿ-ում՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանի գլխավորությամբ, ՌԴ կատարած այցի շրջանակում այցելել է Լենինգրադի ԱԷԿ-ի էներգաբլոկներից մեկը և ծանոթացել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրին։ Այցը կայացել է 2022 թվականին մեկնարկած Էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի բնագավառում ռուս-հայկական համագործակցության համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում։

Տեխնիկական շրջայցի կազմակերպիչներն են «Ռոսէներգոատոմ կոնցեռն» ԲԸ-ն և Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, որը ռուսական միջուկային արդյունաբերության ինտեգրատոր է՝ միջուկային օբյեկտների ապամոնտաժման և դրա հետ կապված ռադիոակտիվ թափոնների կառավարման համար, ինչպես նաև հանդես է գալիս որպես օգտագործված միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների և միջուկային օբյեկտների շահագործումից հանելու հարցերով զբաղվող ԱՊՀ երկրների բազային կազմակերպություն։

Միջոցառմանը մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչներ,  Ինտեգրատորի փորձագիտական ​​թիմը՝ «ՏՎԷԼ» ԲԸ շահագործումից հանելու ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինի գլխավորությամբ, ինչպես նաև «ՍվերդՆԻԻԽիմմաշ» ԲԸ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման արդյունաբերության ինժեներական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Չերեպանովը։

Տեխնիկական շրջայցի ընթացքում Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները ծանոթացան Ռոսատոմի ռուսական փորձին, իրավասություններին ու տեխնիկական լուծումներին միջուկային իրավասություններին և տեխնիկական լուծումներին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների շահագործումից հանելուն և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում:

«ԼԱԷԿ-ը՝ ռեֆերենտ հարթկ  է ВВЭР-1200 բլոկների համար, որոնք Ռոսատոմը կառուցում է արտասահմանում, ինչպես նաև էներգաբլոկների շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների կառավարման առաջամարտիկ է: 2018 և 2020 թվականներին RBMK-1000-ի թիվ 1 և 2 բլոկերը փակվել են, շահագործվում են առանց գեներացման, նախապատրաստվում է հայեցակարգ ու շահագործումից հանելու նախագիծ, որտեղ հիմնական խնդիրներն են՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ վիճակի տեղափոխումը, ակտիվության դասի իջեցումը և ծավալների կրճատումը: Դրանում մեզ օգնում է Լենինգրադի ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների վերամշակման ժամանակակից համալիրը, որը տասնյակ անգամ նվազեցնում է կուտակված թափոնների քանակը։ Մենք պատրաստ ենք այս փորձը կիսել այլ երկրների գործընկերների հետ»,-ասաց Լենինգրադի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պերեգուդան։

Այցի ընթացքում տեղի են ունեցել փորձագիտական ​​խորհրդակցություններ, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդիրներին։ Փորձագետները մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներին` կապված ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային համակարգի ձևավորման հետ, այդ թվում` պինդ և հեղուկ ՌԹԿ-ի մշակման և ընդունելիության չափանիշներին հասցնելու, ինչպես նաև դրանց վերջնական մեկուսացման հարցերին:

«Լենինգրադի ԱԷԿ-ում ցուցադրվել են ռադիոակտիվ թափոնների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին ոչ միայն գործող Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների համալիրի արդիականացման, այլև նոր արտադրական հզորությունների կառուցման տեսանկյունից»,-ասաց «ՏՎԷԼ» ԲԸ-ի շահագործումից հանելու ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինը։

«Մենք նախատեսում ենք նմանատիպ համալիր կառուցել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համար։ Ուստի շատ կարևոր և հետաքրքիր էր Լենինգրադի ԱԷԿ-ի փորձի և տեխնոլոգիայի ուսումնասիրությունը։ Բացի այդ, մենք ծանոթացանք ԼԱԷԿ-ի ուսումնական կենտրոնի հետ, որտեղ վերապատրաստվում է օպերատիվ անձնակազմ, վերանորոգողներ և այլ մասնագետներ։ Նոր ատոմային էներգաբլոկների ծրագրված կառուցմամբ մենք հույս ունենք մեր որոշ մասնագետների վերապատրաստումը Լենինգրադի ԱԷԿ-ի ուսումնական ստորաբաժանումում»,-նշեց «ՀԱԵԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։

Տեխնիկական շրջայցի արդյունքներով կողմերը անցկացրել են փորձագիտական ​​խորհրդակցություններ, որտեղ քննարկվել են ռադիոակտիվ թափոնների շահագործումից հանելու և կառավարման հարցերի հետագա փոխգործակցությունը, այդ թվում՝ միջուկային ժառանգության օբյեկտներից բխող սպառնալիքների վերացման համապարփակ ծրագրի հայեցակարգի շրջանակում՝ ԱՊՀ երկրներում, որոնք գտնվում են շահագործումից հանման տարբեր փուլերում, ներառյալ ուրանի արդյունահանման և ռադիոակտիվ թափոնների կառավարումից տուժած տարածքների վերամշակումը:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15