Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
2022-ին Ռուսաստանը լքել է ՏՏ ոլորտի շուրջ 100 հազար աշխատակից
20/12/2022 18:38
Կիսվել

2022-ին Ռուսաստանը լքել է ՏՏ ոլորտի շուրջ 100 հազար աշխատակից

2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունը լքել է ՏՏ ոլորտի մոտ 100 հազար մասնագետ, ինչը կազմում է ոլորտի աշխատողների ընդհանուր թվի մոտավորապես 10%-ը, հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

«Իսկապես, եթե հաշվի առնենք ՏՏ ոլորտի մասնագետների հեռանալու երկու ալիքները, ապա ՏՏ ընկերությունների աշխատակիցների մինչև 10 տոկոսը լքել է երկիրը և չի վերադարձել։ Ընդհանուր առմամբ, մոտ 100 հազար ՏՏ մասնագետ մեր երկրի սահմաններից դուրս է գտնվում», – հայտնել է Շադաևը ՌԴ պետդումայում «կառավարության ժամի» ընթացքում։

Նա միաժամանակ նշել է, որ մեկնածների 80%-ը շարունակում է աշխատել ռուսական ընկերություններում։

Նախարարը հիշեցրել է, որ գերատեսչությունը դեմ է նման մասնագետների հեռահար աշխատանքի նկատմամբ խիստ սահմանափակումներին։ Ըստ նրա՝ «այժմ դեռ վաղ է այդ հարցը բարձրացնելը»։

«Հիմնական միջոցը, որ այժմ մենք առաջարկում ենք քննարկել, նման աշխատողների հեռահար աշխատանքի հնարավորության նկատմամբ խիստ սահմանափակումներ չկիրառելն է, քանի որ դա, անշուշտ, նրանց կդրդի աշխատանքի անցնել արտասահմանյան ընկերություններում», – ասել է Շադաևը՝ հստակեցնելով, որ աշխատանքի նման ձևաչափն անընդունելի է պետական ​​տեղեկատվական համակարգեր մշակողների համար։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը հայտարարել էր, որ շուտով պետդումա է ներկայացվելու օրինագիծ, որով սահմանափակվելու է ռուսաստանցիների հեռահար աշխատանքն արտասահմանից։ ՌԴ թվային զարգացման նախարարությունը դեմ էր արտահայտվել այնպիսի օրենքի ընդունմանը, որը կարգելի հեռահար աշխատել ՏՏ ընկերություններում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85