Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
FACEBOOK-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է IPO ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 2012Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ
29/11/2011 11:07
Կիսվել

FACEBOOK-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է IPO ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 2012Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

Ամերիկյան Facebook ընկերությունը, որը ներկայացնում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, նախատեսում է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել արդեն 2012 թվականի երկրորդ եռամսյակում և ներգրավել շուրջ 10 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` փաստելով, որ IPO-ի շրջանակներում Facebook-ը կարող է գնահատվել ավելի քան 100 մլրդ դոլար:

Ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ` Facebook-ի ղեկավարությունը ներկայումս քննարկում է IPO իրականացնելու համապատասխան դիմումն ԱՄՆ բորսաների և արժեթղթերի հանձնաժողովին (SEC) ներկայացնելու ժամանակացույցը:

Ինչպես նշում են վերլուծաբանները` Facebook-ի` IPO իրականացնելու մտադրությունն ավելի քան սպասելի է, քանի որ ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը մոտենում է արդեն 500-ի, և այս դեպքում, ըստ ԱՄՆ-ում գործող նորմերի, ընկերությունը պարտավոր է հրապարակել իր ֆինանսական ցուցանիշները կամ իրականացնել IPO: Հատկանշական է, որ Facebook-ի IPO-ի նկատմամբ ներդրողների հետաքրքրվածությունն արդեն իսկ գնահատվում է բավականին բարձր:

Նշենք, որ Facebook-ը հիմնադրվել է 2004 թվականին: Այսօր այս սոցիալական ցանցում գրանցված է ավելի քան 800 մլն ինտերնետ-օգտագործող:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58