
MOODY'S-Ը ՄՏԱԴԻՐ Է ԻՋԵՑՆԵԼ 87 ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է եվրոպական մի շարք բանկերի վարկային վարկանիշների կրճատման մտադրության մասին: Ստացված հաղորդագրության համաձայն` վարկանիշային գործակալությունը մտադիր է իջեցնել եվրոպական 15 երկրներում գործող շուրջ 87 բանկերի վարկային վարկանիշները: Վերջինիս հիմնականում պայմանավորված է եվրոպական երկրների ֆինասնական համակարգերի անկայությամբ:
Նշենք, որ նման հեռանկար է «սպառնում» Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի բանկերին, այդ թվում և BNP Paribas, Societe Generale, UniCredit SpA, Banco Santander, Credit Suisse AG և UBS AG բանկերին: