
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ 51,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Շվեյցարական բանկերն ու ներդրումային կազմակերպությունները, որոնք տնօրինում են աշխարհի հարուստ մարդկանց ֆինանսական միջոցները, կարող են կորցնել մոտ 51,1 մլրդ ԱՄՆ դոլար` Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ հարկային նոր համաձայնագրի ստորագրման արդյունքում: Այս համաձայնագիրը նախատեսում է բանկերի ու ներդրումային կազմակերպությունների հաճախորդների ներդրումների մասին գաղտնիության ապահովում, որի փոխարեն ներդրողների շահույթը պետք է ենթարկվի հարկման: Այս համաձայնագիրն, ինչպես փաստում են վերլուծաբանները, կոչված է պայքարելու անօրինական փողերի «լվացման» դեմ: