02/12/2011 10:30
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է
2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Շվեյցարիայի տնտեսության աճի տեմպը հասել է վերջին շուրջ երկու տարիների կտրվածքով առավել նվազագույն մակարդակին, ինչը պայմանավորված է երկրի արտահանման ծավալների անկմամբ և ընկերությունների ծախսերի կրճատմամբ: Ինչպես վկայում են Շվեյցարիայի տնտեսական կապերի պետական հանձնաժողովի կողմից հրապարակած տվալներն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Շվեյցարիայի ՀՆԱ-ն, եռամսյակային կտևվածքով, աճել է ընդամենը 0.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով`1.3%-ով: Նշենք, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը եռամսյակային և տարեկան կտրվածքով կազմել էր համապատասխանաբար 0.5% և 2.2%:
Հատկանշական է, որ վերլուծաբաններն առաջիկա ամիսների համար կանխատեսում են Շվեյցարիայի տնտեսության անկումային դրսևորումների առավել խորացում` պայմանավորված Եվրագոտու պարտքային ճգնաժամով:
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
Արծաթ
701.05
+16.25
10:57 12/10/26
