2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 16.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 287,496.9 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 16.7%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 5.1%-ով և կազմել 9,195.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 0.1%-ով և կազմել 20,546.9 տոննա։
Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 25.3%-ով և կազմել 8,385.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 16.6%-ով և կազմել 13,170.1 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3.5%-ով և կազմել 29,747.9 տոննա։