ԵՀ փոխնախագահ. Եվրոպան կարող է խուսափել ռեցեսիայից
Եվրոպայում տնտեսական աճն ավելի է, քան նախկինում սպասվում էր: Եվրոպան կարող է այս տարի խուսափել ռեցեսիայից։ Նման գնահատական է տվել Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալը:
«Մենք դժվար ժամանակ ենք ապրում: Էներգակիրների գները բարձր են, մի կողմից էլ գնաճը: Վերջին ամիսներին մենք տեսանք որոշ դրական նշաններ: Տնտեսական աճը կանխատեսվածը գերազանցում է, և մենք, ամենայն հավանականությամբ, կխուսափենք ռեցեսիայից»,- իտալական La Stampa թերթին ասել է ԵՀ ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
Դոմբրովսկիսի կարծիքով՝ «ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը» ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումն է։
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամից հայտնել էին, որ ընթացիկ տարին բարդ կլինի համաշխարհային տնտեսության մեծ մասի համար, ԵՄ երկրների կեսը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ռեցեսիա կունենա: