Արցախի երկու հիմնադրամներ ժամանակավորապես կդադարեցնեն պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի ու Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։
Արցախի տեղեկատվական շտաբը նաև տեղեկացնում է, որ որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա։