OPEC-Ը ՄԵԾԱՑՐԵԼ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆ
Նավթ արտահանող երկրների ՕPEC կազմակերպության անդամ երկրները կնքել են համաձայնագիր, ըստ որի` Լիբիայում նավթի արդյունահանման օրական ծավալներն ավելացվել են: Արդյունքում, Լիբիայում նավթի արդյունահանման քվոտան օրական 24,85 մլն բարելից դարձել է 30 մլն բարել:
Նշենք, որ ներկայումս ամերիկյան WTI տեսակի նավթի գինը տատանվում է 100 ԱՄՆ դոլար/բարելի սահմաններում, իսկ եվրոպական Brent տեսակի նավթի գինը տատանվում է 108 ԱՄՆ դոլարի սահմաններում:
ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: