Լենինգրադի շրջափակումից ազատագրման ճակատամարտին մասնակցել են 100 հազար հայ. կլոր սեղան քննարկում «Դոմ Մոսկվի» կենտրոնում
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Լենինգրադի շրջափակումը. պատմության դասեր» թեմայով և ցուցադրվեց «Невский пятачок. Последний свидетель» վավերագրական ֆիլմը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը միջոցառումները անց էր կացնում Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 և քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակի շրջանակում:
Կլոր սեղանը քննարկմանը բացման խոսքով ներկայացավ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, որն իր խոսքում կարևորեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադցիների և ամբողջ խորհրդային ժողովրդի սխրանքի և պատմական հիշողության պահպանումը:
«Մեր պարտքն է հիշել պաշարված քաղաքի պաշտպանների սխրանքն ու քաջությունը։ Պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ ոք չմոռացվի և բոլոր մեծ գործերը մնան պատմության և սերունդների հիշողության մեջ», – նշեց Վահրամ Կարապետյանը՝ ընդգծելով, որ այսօր, շատերը փորձում են վերաշարադրել պատմությունը և ջնջել խորհրդային ժողովրդի սխրանքները։
Լենինգրադի շրջափակումը տևել է 872 օր՝ 1941թ․-ի սեպտեմբերի 8-ից մինչև 1944թ․-ի հունվարի 27-ը։ Այս սարսափելի շրջանի մասին հիշողություններով կիսվեց շրջափակցած Լենինգրադի բնակիչ Գալինա Պետուխովան։
«Անտանելի ցուրտ էր, սով։ Հացի նորմը մեկ անձի համար նվազել էր մինչև 125 գրամ։ Ծնողներն իրենց չափաբաժինները տալիս էին երեխաներին, իսկ իրենք սոված էին մնում։ Հացը բաժանելիս երազում էի, որ ինձ հասնի ծայրի մասը, քանի որ այն ավելի երկար էր ծամվում։ Հայրիկն ու մայրիկը մահացան սովից: Ես հայտնվեցի մանկատանը»,– հիշում է Գալինա Պետուխովան։
Կլոր սեղանի ընթացքում բանախոսները շեշտեցին շրջափակված Լենինգրադի մասին հիշողությունը պահպանելու և երիտասարդ սերնդին փոխանցելու կարևորությանը:
«Հետաքրքիր է, որ ի սկզբանե գերմանացի, ամերիկացի, անգլիացի պատմաբանները և քաղաքական գործիչները մինչև Ֆրանկլին Ռուզվելտ ընդունում էին այս փաստը: Հետաքրքիր է, որ վերջին տարիներին մենք բախվում ենք շրջափակման թեմայով տարբեր ասեկոսեների, որի դեմ պետք է պայքարել։ Իհարկե, կան պատմական նյութեր և փաստաթղթեր, անգամ Հիտլերի անձնական հրամանները։ Լենինգրադում տարբեր տվյալներով զոհվել է 600.000-ից մինչև 1.5 մլն մարդ, պետք է դասեր քաղվել, որպեսզի ներկայիս բարդ տարածաշրջանային իրավիճակում նման բան այլևս չկրկնվի», – նշեց պատմական գիտությունների թեկնածու, Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային պատմության և տարածաշրջանագիտության ամբիոնի դասախոս Անտոն Եվստրատովը։
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի գիտաշխատող Անահիտ Ապերյանն իր ելույթում խոսեց շրջափակված Լենինգրադի ազատագրման գործում հայորդիների ունեցած ավանդի մասին: Քաղաքի ճակատամարտին մասնակցել է 100 հազար հայ, որոնցից 4000 եղել են կամավորներ և քաղաքի պաշտպաններ։ Լենինգրադի հայ պաշտպաններից 20 հազարը տուն չի վերադարձել։ Լենինգրադի համար մղվող մարտում կռվել են Խորհրդային Միության 10 հայ հերոսներ։ Նրանց թվում է Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը։ Լենինգրադի պաշտպանության գործում մեծ ներդրում է ունեցել նավատորմի ծովակալ, Խորհրդային միության հերոս Իվան Իսակովը։ Լենինգրադի համար պայքարում էին նաև գեներալ-մայոր Բենիամին Գալստյանը, հրետանու գեներալ-մայոր Նիկոլայ Հովհաննիսյանը, գեներալ-լեյտենանտ Գայ Թումանյանը և ուրիշներ:
«Ուրախալի է լսել, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտության այս շրջանում Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները չեն մոռանում այն մեծ սխրանքը, որը բեկեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքը», – իր խոսքում նշեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանության խորհրդական Գրիգորի Ակսյոնովը:
«Լենինգրադի շրջափակման և հիտլերյան զավթիչների նկատմամբ մեր ժողովրդի հաղթանակի հիշողությունը մեր ինքնության անբաժանելի մասն է։ Վստահ եմ, որ լենինգրադցիների սխրանքը և ամբողջ խորհրդային ժողովրդի հերոսությունը լավ օրինակ կծառայեն երիտասարդների համար», – նշեց Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը։
Կլոր սեղան քննարկումից հետո տեղի ունեցավ «Невский пятачок. Последний свидетель» վավերագրական ֆիլմի դիտումը: Սցենարի հեղինակ Միխայիլ Զորինը և ռեժիսոր Պյոտր Կորյագինը ֆիլմում ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմի վետերանի պատմությունը, որը հիշում է տեղի ունեցած իրադարձությունները: