Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ
27/12/2011 14:52
Կիսվել

ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` դեկտեմբերի 28-ին կբացվի այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ:

Նորաբաց խանութը, որպես առանձին շինություն, տեղակայված է համայնքի աշխույժ հատվածում` Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկի մոտ: Խանութի ընդհանուր մակերեսը 240քմ է, որից 180քմ-ն` առևտրային տարածքն է: Այս մասնաճյուղի ինտերյերի դիզայնը իրականացված է ՍԹԱՐ–ին բնորոշ եվրոպական ժամանակակից ոճով: Ապրանքատեսականին կազված է ավելի քան 5 000 միավորից: Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված է հարմարավետ ավտոկայանատեղի:  

«Հասրաթյան 4 հասցեում ՍԹԱՐ սուպերմարկետի բացումը դարձավ անցնող տարում մեր ընկերության արագ զարգացման տեմպերի օրինաչափ ամփոփումը: Ուրախ ենք, որ Երևանում հայտնվեց ևս մեկ խանութ, որը համապատասխանում է սննդի մանրածախ առևտրի ոլորտում առկա եվրոպական որակի բարձր չափանիշներին», – նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Ինչպես ցանցի մյուս խանութներում, այստեղ ևս, հաճախորդներին առաջարկվում է ծառայությունների լայն շրջանակ. «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագրի միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ և բանկոմատներ: Խանութի բացման առաջին իսկ օրից կգործեն շաբաթական խթանավաճառքներն, ինչպես նաև կվաճառվեն Ռոսգոստրախ Արմենիա ընկերության ԱՊՊԱ վկայագրեր  (ամեն օր` ժամը 10:00-ից 23:00-ն):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2