Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԶԵԲ-ը մեկնարկել է ՎԶԵԲ-AgVenture մրցույթը
03/02/2023 14:54
Կիսվել

ՎԶԵԲ-ը մեկնարկել է ՎԶԵԲ-AgVenture մրցույթը

  • ՎԶԵԲ-ը մեկնարկում է մրցույթ՝ պարենամթերքի և ագ-տեխնոլոգիաների մրցունակությունն ու աճը բարձրացնելու նպատակով:
  • Սթարտափները կօգնեն լուծել հիմնական խնդիրները, որոնց այսօր բախվում են պարենային համակարգերը:
  • Հաղթող սթարտափները կստանան մրցանակներ, այդ թվում՝ մենթորություն, դրամաշնորհներ, ինչպես նաև փոխգործակցության ցանցերին մասնակցելու,  տեսանելիության ապահովելու հնարավորություններ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկնարկել է ՎԶԵԲ – AgVenture մրցույթը։ Ողջունվում է հայտերի ներկայացումը բոլոր այն երկրներից, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է իրականացնում ՝ փորձելով աջակցել վաղ փուլում գտնվող ագրոբիզնեսի նորարարական ձեռնարկություններին։

ՎԶԵԲ AgVenture–ը նպատակ ունի լուծել հիմնական խնդիրները, որոնց բախվում են պարենային համակարգերը, օրինակ՝ պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, համաշխարհային արժեշղթաներում թիրախային խմբերի և փոքր բիզնեսի ընդգրկման խնդիրները։

Պարենային անվտանգությունը ամենահրատապ մարտահրավերն է, որը ծառացած է ամբողջ աշխարհի առջև։ Ակնկալվում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչությունը կաճի 2012 թվականին գրանցված՝ մոտ 7 միլիարդից մինչև 9,6 միլիարդ: Բացի այդ, կլիմայի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում սննդի շղթայի բոլոր օղակների վրա, օրինակ՝ ջերմաստիճանի բարձրացումը շարունակում է մեծացնել ջրային սթրեսը գյուղատնտեսական վայրերում։

ՎԶԵԲ-ը ցանկանում է լուծել այս խնդիրներից մի քանիսը` խթանելով նորարարական ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացումը, և դարձնել սննդամթերքի արտադրությունը ավելի կայուն, արդյունավետ և ներառական:

Հաղթող սթարտափները կօգտվեն մինչև 80,000 եվրո արժողությամբ անհատականացված խորհրդատվական աջակցությունից՝ ՎԶԵԲ-ի Star Venture ծրագրի  միջոցով, և 10,000 եվրո դրամաշնորհից՝ լրացուցիչ ծառայությունների, փոխգործակցության ցանցերի և միջազգային ֆորումներում տեսանելիության հնարավորությունների ստեղծման համար:

ՎԶԵԲ-ը նաև կխրախուսի ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին ավելի ակտիվ դեր ստանձնել սթարտափների ոլորտում՝ աջակցելով առաջադեմ տեխնոլոգիաներին կամ տրամադրելով ֆինանսավորում, օրինակ՝ կորպորատիվ վենչուրային կապիտալ:

Մրցույթը մեկնարկել է առցանց միջոցառման ժամանակ՝ ներդրողներին ապագա մասնակիցների հետ ծանոթացնելու համար։ Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են, թե ինչ են ակնկալում սննդամթերք արտադրող և ագ-տեխ նորաստեղծ ձեռնարկություններից: Միջոցառմանը ներկա էր Fresh Start foodtech ինկուբատորի գործադիր տնօրեն Նոգա Սելա-Շալևը։ Պանելիստների թվում էին. South Central Ventures-ի կառավարիչ գործընկեր Յան Կոբլերը, eAgronom-ի գործադիր տնօրեն Ռոբին Սալուոկսը և Planet Fund-ի գործընկեր և կլիմայի ուսումնասիրության բաժնի ղեկավար Միքոլ Չիեզա Չերչիլը:

Հաղթող սթարտափները կհայտարարվեն ապրիլի վերջին։

1991 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 180 միլիարդ եվրո ավելի քան 6500 նախագծերում երեք մայրցամաքներում՝ խթանելու անցումը դեպի բաց շուկայական տնտեսություններ և սատարելու մասնավոր և ձեռնարկատիրական նախաձեռնությունը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11