
Թուրքիայում հունվարին գնաճը հասել է տարեկան 57,68%-ի
Թուրքիայում հունվարին գնաճը հասել է տարեկան 57,68%-ի։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ անցած տարվա դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 64,27%։
Միևնույն ժամանակ, անկախ փորձագիտական խմբի վերլուծությունների համաձայն՝ այն մինչև 121,62%-ի է հասել:
2020 թվականի դեկտեմբերից Թուրքիայի իշխանությունները վարում են, այսպես կոչված, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Սակայն ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ վերջին ամիսներին էապես չի նվազել։