
ORANGE. ԱՄԱՆՈՐՅԱ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ SMS-ՆԵՐԸ` 1 ԴՐԱՄՈՎ
Այս տարի Ամանորն առանձնահատուկ է լինելու Orange-ի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են շնորհավորել արտերկրի իրենց բարեկամներին ու ընկերներին: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը միջազգային ցանկացած ուղղությամբ ուղարկված մեկ կարճ հաղորդագրության արժեքը կլինի մեկ դրամ` անկախ նրանից, թե որ երկիր է ուղարկվել կարճ հաղորդագրությունը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի խառայությունից: