«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ Է «ԱՆՑԿԱՑՐՈՒ ՁՄԵՌՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ» ԱԿՑԻԱՆ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2012թ. հունվարի 31-ը Հայաստանի բնակիչները միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսն անվճար օգտվել ծառայությունից:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
Նշենք, որ «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi-Line պայմանագիրը վերակնքելու դեպքում: