![Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր](https://b24.am/pub/uploads/2023/02/https___d1e00ek4ebabms.cloudfront.net_production_6146f6cd-5e8f-4def-9761-fc3b202e4bcd.jpg)
Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան դրական և արդյունավետ է գնահատել՝ նշելով, որ կողմերի միջև ստորագրվել են 20 հուշագրեր:
«Ուղևորությունը Չինաստան շատ կարևոր էր, որպեսզի Իրանը արդյունավետ դեր խաղա տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և առևտրային հարցերում, քանի որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որը կարևոր դեր է խաղում առևտրի ոլորտում ինչպես Ասիայում, այնպես էլ միջազգային մակարդակով», – ասել է Ռայիսին:
Նա նշել է, որ կողմերի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր: