Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
FACEBOOK-Ի IPO-Ն ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻՆ
17/01/2012 15:28
Կիսվել

FACEBOOK-Ի IPO-Ն ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻՆ

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, որն այսօր ունի ավելի քան 800 մլն օգտագործող, մտադիր է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել ընթացիկ տարվա մայիս ամսվա երկրորդ կեսին: Այս մասին հաղորդում են ամերիկյան ինտերնետային աղբյուրները: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա կարելի է ենթադրել, որ Facebook-ն իր համապատասխան դիմումն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) կներկայացնի արդեն շատ շուտով, քանի որ, ըստ ընթացակարգի, դիումի քննակման ու հաստատման համար պահանջվում է 3-4 ամիս:

Ինչպես  սպասվում է` Facebook-ի մուտքը բորսա կդառնա ինտերնետային այս ընկերության, ինչպես նաև ողջ ինտերնետային «կյանքի» պատմության մեջ խոշորագույն իրադարձություն: The Wall Street Journal-ի տեղեկացմամբ` Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել շուրջ 10 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ`  IPO-ի շրջանակներում Facebook-ը կգնահատվի ավելի քան 100 մլրդ դոլար:

Նշենք, որ 2011 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Facebook սոցիալական կայքի զուտ շահույթն, ըստ վերլուծաբանների գնահատականների, կազմել է 714 մլն դոլար, իսկ ընդհանուր հասույթը` 2.5 մլրդ դոլար:

Facebook-ը ոչ հրապարակային ընկերություն է, և վերջինիս ֆինանսական ցուցանիշները ենթակա չեն հրապարակման: Արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում, սակայն, Facebook-ը ևս կդառնա հրապարակային ընկերություն և արդեն պաշտոնապես կհրապարակի իր ֆինանսական ցուցանիշները:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43