Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Ղազախստանն արտահանման նպատակով նավթ է տեղափոխում Գերմանիա
24/02/2023 12:02
Կիսվել

Ղազախստանն արտահանման նպատակով նավթ է տեղափոխում Գերմանիա

Ղազախական «ԿազՏրանսՕյլ» (KTO) ազգային ընկերությունը սկսել է ղազախական նավթի ընդունումը նավթամուղ՝ Գերմանիա արտահանելու նպատակով։

Այս մասին փետրվարի 23-ին  հայտարարել է «ԿազՏրանսՕյլ» (KTO) ազգային ընկերության  հասարակայնության հետ կապերի և ներքին կապերի բաժնի տնօրեն Շինգիս Իլյասովը։

Նա նշել է, որ Ղազախստանի էներգետիկայի նախարարության կողմից հաստատված նավթի մատակարարումների ժամանակացույցի համաձայն, ընկերությունը փետրվարին «Դրուժբա» խողովակաշարով 20 հազար տոննա նավթ է տեղափոխել Ադամովա Զաստավա նավթի առաքման կետ՝ հետագայում Գերմանիա առաքելու նպատակով։

2022 թվականի դեկտեմբերին «ԿազՏրանսՕյլ» ԲԲԸ-ն տարեկան հայտ է ուղարկել 2023 թվականին Ադամովա Զաստավա նավթի առաքման կետի ուղղությամբ 1,2 միլիոն տոննա ղազախական նավթ տեղափոխելու համար:

Ինչպես հաղորդվում է, եվրոպական երկրները  ռուսական նավթից կախվածությունը նվազեցնելու ծրագրերի շրջանակում դիմել են Ղազախստանին՝ հումքի մատակարարման խնդրանքով։ Ռուսաստանը հավանություն է տվել Ղազախստանի հայտին՝ ղազախական նավթը «Դրուժբա» մայրուղային նավթամուղով Գերմանիա փոխադրելու վերաբերյալ։ Առաջին եռամսյակում ԿազՏրանսՕյլ»-ը նախատեսում է 300 հազար տոննա ղազախական նավթ տեղափոխել Գերմանիա:

Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Բոլատ Ակչուլակովը լրագրողներին հայտնել է, որ հանրապետությունը նախատեսում է 2023 թվականին Գերմանիա արտահանել 1,5 մլն տոննա նավթ և կարող է մեծացնել  ծավալը  հասցնելով մինչև 7 մլն տոննայի։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67