Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԲԵՆՈՒԱ ՇԻՆ. «ORANGE-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՈՒՄ Է ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ»
25/01/2012 15:20
Կիսվել

ԲԵՆՈՒԱ ՇԻՆ. «ORANGE-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՈՒՄ Է ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ»

Այսօր` հունվար 24-ին, «Օրանժ-Արմենիա» ընկերության գլխավոր խանութում տեղի ունեցավ Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինի հանդիպումը հայ լրագրողների հետ, որի շրջանակներում ներկայացվեցին Հայաստանում Orange ընկերության գործունեության ամփոփ արդյունքներն ու առաջիկա ծրագրերը: Կարևորելով ընկերության ներկայությունը Հայաստանում` Բենուա Շինն ընդգծեց, որ ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում ծավալում է մեծ հաջողությամբ: Ըստ ներկայացված տվյալների` Հայաստանում Orange-ի գործունեության շուրջ երեք տարիների ընթացքում կատարվել է շուրջ 186 մլն եվրոյի ուղղակի կապիտալ ներդրում:  Այս տարիների կտրվածքով ընկերության ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 250 մլն եվրո: Իր ստեղծման պահից ի վեր ընկերությունը նպաստել է 1000-ից ավել աշխատատեղի ստեղծմանը:

Բենուա Շինի խոսքերով` Ֆրանս Տելեկոմ ընկերությունը շարունակելու է իր ներդրումային քաղաքականությունը հայաստանյան շուկայում` նպաստելով նոր ծառայություններ ներդրմանն ու խրախուսելով մուլտիմեդիայի և շարժական ինտերնետի օգտագործումը: Միաժամանակ, Բենուա Շինը փաստեց, որ Ֆրանս Տելեկոմ Խմբի ծրագրերը Հայաստանում երկարաժամկետ են և առաջիկա 5-7 տարիների համար «Օրանժ-Արմենիա» ընկերության գործունեությունից շահույթ չի ակնկալվում:

Նշենք, որ Բենուա Շինը ժամանել է Հայաստան ծանոթանալու Orange Արմենիա ընկերության  2011 թվականի գործունեության արդյունքներին և քննարկելու 2012 թվականի նպատակներն ու ծրագրերը: Այցի շրջանակներում նախատեսվում է Բենուա Շինի հանդիպումը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ:

Բենուա Շինը, ով գործադիր փոխնախագահի պաշտոնը ստանձնել է 2011թ. սեպտեմբերի 1-ից, ղեկավարում է Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի ծավալած գործունեությունը Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում:

Մինչև Ֆրանս Տելեկոմի գործադիր փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը Բենուա Շինը Ֆրանս Տելեկոմի բելգիական մասնաճյուղ Mobistar ընկերության գլխավոր տնօրենն էր, իսկ միննչ այդ աշխատել է եվրոպական մի շարք երկրներում Hewlett-Packard, Compaq, IBM Siemens-Nixdorf ընկերություններում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41