Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ORANGE-Ի ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
26/01/2012 20:36
Կիսվել

ORANGE-Ի ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին: Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման և ներդրման (CHAT) թեստի նպատակով դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի և Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին թվով 160 մանկաբույժներ և հոգեբույժներ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա: Ծրագրի շրջանակներում հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ քսանչորս միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր դրամ:

Ծրագրի շրջանակներում Երևան հրավիրվեցին երկու շվեյցարացի մասնագետներ` ԱԴՈՍ (“Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ“) մեթոդը Հայաստանում ներդնելու նպատակով: Այն  աշխարհում ճանաչված է որպես Աուտիզմի  «Ոսկե Ստանդարտ»:  Այս մեթոդը (ADOS Autism Diagnostic Observation Schedule) նախատեսված է օգնելու աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշմանը: Դասընթացներին մասնակցեցին ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մարզային մասնաճուղերի մասնագետները, ինչպես նաև Երևան քաղաքի հոգեբույժները, մարզային կենտրոնների նեղ մասնագետներ: «ԱրԲեՍ» ԱԿում  ծնողների ներկայությամբ իրականացվել է ADOS-ի կիրառմամբ  կասկածելի դեպքերի ախտորոշման հաստատումը: Յուրաքանչյուր դեպք նկարահանվել է և քննարկվել կենտրոնների մասնագետների հետ:   

Երևանի Քաղաքապետարանի կրթության վարչության հետ սերտ համագործակցությամբ Աուտիզմի վերաբերյալ իրազեկման երկօրյա դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում, Արարատի մարզի դպրոցների և մանկապարտեզների մանկավարժների, Արտաշատի երկու դպրոցի դպրոցի աշակերտների և մանկապարտեզի դաստիարակների, երեխաների և ծնողների համարԴասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել  և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին: 

«Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Ուրախ ենք այս համագործակցության համար Հայաստանում, որն արդեն երկու տարվա պատմություն ունի: Հայաստանում մենք գտել ենք իրենց գործին տիրապետող մասնագետների, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2012 թվականին, որն այս տարի ոչ միայն կներառի վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, բժիշկների ու աուտիզմով երեխաների ծնողների համար, այլ նաև ավելի ընդգրկուն կլինի: Մասնավորապես Երևանում կիրականացվի պիլոտային նախագիծ պոլիկլինիկաներից մեկի հետ` ներառելով հանրային առողջապահության առաջնային օղակի մասնագետներին, որոնց դերը աուտիզմի վաղ հայտնաբերման գործում անհնար է գերագնահատել: Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի լիցեյներից մեկի հետ, որն ունի բազմաթիվ տարիների փորձ` դեռահասների մասնագիտական կրթության ներդնման և  աուտիզմով երեխաների մոտ ինքնուրույնության ձևավորման հարցում:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64