Ռուսաստանը փորձարկում է թվային ռուբլին. ապրիլին 13 բանկ իրական գործարքներ կիրականացնի դրանով
Ռուսաստանում 13 բանկ կմասնակցի թվային ռուբլու (CBDC) փորձարկմանը: Բանկերն ապրիլին իրական հաճախորդների հետ կփորձարկեն ֆինանսական նորարարությունը:
Թվային ռուբլու կիրառման փորձարկմանը միանալու համար հայտ է ներկայացրել 15 բանկ, բայց փորձին կմասնակցեն 13-ը, որոնք տեխնիկապես պատրաստ են դրան:
Հիշեցնենք՝ ՌԴ ԿԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է սկսել թվային ռուբլու փորձարկումն իրական հաճախորդների վրա 2023 թվականի ապրիլից։ Թվային ռուբլու արտարժույթով փոխանակման մեկնարկը և ոչ ռեզիդենտների համար դրամապանակների բացումը կարող է տեղի ունենալ 2024-ից։
Թվային ռուբլու փոխանցումը մի օգտատիրոջից մյուսին տեղի կունենա մի էլեկտրոնային դրամապանակից մյուսը տեղափոխելու տեսքով։
Թվային փողի սեփականատերերը կկարողանան ազատորեն ռուբլի փոխանցել միմյանց:
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։