Ռուսաստանը ցորենի արտահանումը հասցրել է 2020թ մակարդակին
Չնայած ԵՄ-ի պատժամիջոցների ճնշմանը՝ Ռուսաստանը ցորենի արտահանման մակարդակը բարձրացրել է՝ հասցնելով այն մակարդակին, որը կար 2020-ին:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ նման ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներից վերաարտահանումների շնորհիվ։ Օրինակ՝ ԱՊՀ երկրներից ու Չինաստանից։
Ըստ Logistic OS վերլուծական հարթակի՝ Ռուսաստանը մեծացրել է ցորենի մատակարարումները։ Դրանք գրեթե կրկնապատկվել են 2023 թվականի հունվարին և փետրվարին նախորդ տարվա համեմատ։ Առաքիչներն էլ հաղթահարել են հակառուսական պատժամիջոցների հետևանքով առաջացած ֆինանսավորման և ապահովագրության որոշ խնդիրներ: