Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.5 ՀԱԶԱՐ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ ԵՎ 2 ՀԱԶԱՐ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՈՒՆ
01/02/2012 16:14
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.5 ՀԱԶԱՐ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ ԵՎ 2 ՀԱԶԱՐ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՈՒՆ

2011 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1717 հայտ, որոնց 64%-ը` ազգային հայտատուներից: Պաշտոնական վիճակագրության համաձայն` նախորդ մեկ տարվա ընթացքում, 2010 թվականի համեմատ, ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը նվազել է 13.8%-ով:

Հաշվետու տարում գործակալություն ներկայացված ապրանքային նշանի գրանցման հայտերի քննության արդյունքում գրանցվել են ապրանքային և սպասարկման 1562 նշաններ:  

Միևնույն ժամանակ, 2011 թվականին գործակալություն է ներկայացվել ֆիրմային անվանման գրանցման 3281 հայտ: Գրանցվել է 2612 անվանում, մերժվել` 669-ը:  Ֆիրմային անվանման մեջ  «հայ», «Հայաստան», «հայկական»  բառերի և դրանց թարգմանությունների օգտագործման համար տրվել է 16 թույլտվություն:

Նշենք նաև, որ 2011 թվականին գործակալություն է ներկայացվել 28 արդյունաբերական նմուշի հայտ, այդ թվում` 26 ազգային և 2 օտարերկրյա հայտատուներից:

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02