Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Հայաստանի ու Լեհաստանի տնտեսական զարգացման հեռանկարները. համատեղ ուսումնասիրություն
07/03/2023 17:44
Կիսվել

Հայաստանի ու Լեհաստանի տնտեսական զարգացման հեռանկարները. համատեղ ուսումնասիրություն

Օրբելի վերլուծական կենտրոնի և Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի (WEI) հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն հայ-լեհական տնտեսական կապերի և զարգացման հեռանկաների շուրջ։

Վարշավայի ձեռներեցության ինստիտուտը հանդես է գալիս «State of Play» նոր հրապարակումների շարքով՝ համագործակցելով Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների հետ: Օրբելի վերլուծական կենտրոնի համագործակցությամբ ընթացիկ տարվա մարտի 6-ին հրապարակվել է «State of Play. Armenia-Poland» խորագրով հետազոտական աշխատանքը, որն արտացոլում է Հայաստանի տնտեսական զարգացումները, հայ-լեհական առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև զբոսաշրջության տեմպերն ու միգրացիայի մակարդակը՝ վեր հանելով երկկողմ տնտեսական զարգացման ներուժը, հեռանկարները և համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

«Տնտեսական հարաբերությունները Լեհաստանի և Հայաստանի միջև առանձնապես զարգացած չեն: Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ կարևոր դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում: Մյուս կողմից, Լեհաստանը Եվրոպայի խոշորագույն տնտեսություններից մեկն է, ուստի պետք է նոր առևտրային գործընկերներ փնտրի տնտեսության հետագա զարգացման համար»,- այս մասին հայտնել է Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի փորձագետ Շիմոն Վիտկովսկին:

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը, ներկայացնելով Հայաստան-Լեհաստան առևտրաշրջանառության ծավալների դինամիկան, ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները թույլ են, սակայն ընդհանուր առմամբ, տարեցտարի դրանք ունեցել են աճի միտում և ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում երկրները կարողացել են նվազեցնել տնտեսական ռիսկերի առաջացումը:

«Հայաստանն ավելի շատ Լեհաստանից ներմուծել, քան արտահանել է ապրանքներ ու ծառայություններ և, լինելով փոքր բաց տնտեսությամբ երկիր, իր պատմության ողջ ընթացքում ունեցել է առևտրային հաշվեկռի բացասական մնացորդ: Միաժամանակ, երկու երկրներում առկա է առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պոտենցիալ»,- նշել է Մերի Բոյաջյանը:

Փորձագետի պնդմամբ՝ Լեհաստանի և ՀՀ-ի տնտեսական կապերի, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման համատեքստում կարևորվում է նաև 2022թ.-ի հունիսի 28-ին Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայկական ֆոնդային բորսայի շուրջ 65% բաժնետոմսերի ձեռքբերման համաձայնագրի կնքումը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Լեհաստանի միջև կապիտալի շուկայում համագործակցության համար։

«Ինչ վերաբերում է երկու երկրների համագործակցությանը զբոսաշրջության ոլորտում, ապա, չնայած վերջին տարիներին ՀՀ-ում Լեհաստանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, Հայաստանը շարունակում է լեհ զբոսաշրջիկների համար լինել ոչ հայտնի զբոսաշրջային ուղղություն»,- նկատում է Մերի Բոյաջյանը:

Օրբելի վերլուծական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Գևորգ Առաքելյանի դիտարկմամբ՝ Լեհաստանի և Հայաստանի համագործակցությունը հնարավոր է մի քանի ոլորտներում, ներառյալ ՏՏ/ՏՀՏ ոլորտը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը, որին կարող են աջակցել ՀՀ-ում առկա էժան և որակյալ աշխատուժը, նպաստավոր եղանակային պայմանները, աշխարհագրական դիրքը:

Հետազոտությունը լավ հիմք է երկու երկրների վերլուծական կենտրոնների հետագա համագործակցության համար։ Հաշվի առնելով Լեհաստանում գործարար համայնքի մեծ հետաքրքրությունները հայաստանյան շուկայի վերաբերյալ` Վարշավայի ձեռներեցության ինստիտուտը սույն հետազոտությունը կտրամադրի Lեհաստանում գործարար համայնքի ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին։

Նախագծի ղեկավարներն են Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի փոխնախագահ Սեբաստիան Ստոդոլակը և Օրբելի վերլուծական կենտրոնի տնտեսական հետազոտությունների ղեկավար Մերի Հովսեփյանը։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59