
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է «ԲԱՑ ՇՈՒԿԱ»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Չինաստանի կառավարությունից պահանջել է շուկայի բացություն, ինչը հնարավորություն կտա առևտրային հարաբերությունները կառուցել ազատ մրցակցության պայմաններում: Այս համատեքստում Անգելա Մերկելը կարևորել է նաև հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիրը:
Եվրոպական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ա.Մերկելը, տարբեր երկրներ այցելելով, փորձում է ամրապնդել Եվրագոտու նկատմամբ գործընկեր-երկրների վստահությունը: