ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 06/02/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 950000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.75 դրամ: Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 30 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 16,700,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 5.50%, փակմանը` 5.00%, առավելագույնը` 5.501%, նվազագույնը` 5.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.1827%: